Գերմանական Adidas եւ Puma սպորտային ապրանքանիշերը, որոնք դադարեցրել էին աշխատանքը Ռուսաստանում, ռուսական ռեթեյլերներից հայտեր են ընդունում 2023թ․-ի հավաքածուի համար, հայտնում է «Իզվեստիան»։
Պարբերականի տեղեկություններով՝ նշված ապրանքանիշերը երկրում փակել են մոնոբրենդային բոլոր խանութները, սակայն տարբեր դիստրիբյուտորների միջոցով շարունակում են նոր արտադրանքն ուղարկել Ռուսաստանի մուլտիբրենդային առեւտրային ցանցեր։
Լրագրողները կապ են հաստատել վերը նշված ընկերությունների ղեկավարության հետ, սակայն պաշտոնական պատասխան չեն ստացել։