Կանադացի ռեփեր Դրեյքը, 2022թ․-ի առաջին հինգ ամիսների արդյունքներով, դարձել է ամենալսված արտիստը, հայտնում է Chart Data պարտալը։
Երգիչը սթրիմինգային հարթակներում երեք միլիարդ լսում է ունեցել։ Նրան հաջորդում են YoungBoy Never Broke Again-ը (2,8 միլիարդ լսում), Թեյլոր Սվիֆթը (2,5 միլիարդ) եւ Juice WRLD (2,2 միլիարդ)։ Հնգյակը եզրափակում է կանադացի երգիչ The Weeknd-ը՝ 2 միլիարդ լսում։
Քանյե Ուեսթը ցանկում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը (1,9 միլիարդ)։ Յոթերորդ տեղում Lil Durk-ն է (1,7 միլիարդ), ութերորդը՝ Morgan Wallen (1,7 միլիարդ), իններորդը՝ Էմիմենը (1,5 միլիարդ): Ցանկի տասներորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիմացի ռեփեր Future-ը։ Նրա երգերը լսել են 1,5 միլիարդ անգամ։