Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար գլխավոր սպառնալիքը ռուսական «Բուկ-Մ3» կամ «Վիկինգ» զենիթահրթիռային համակարգն է: Նման եզրակացության են եկել Army Recognition հրատարակության փորձագետները։
«Ռուս զինծառայողները «Բուկ-Մ3»-ը համարում են թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչուների կործանիչ, որն օգտագործվում է ուկրաինական բանակի կողմից ռուսական տանկերի և հրամանատարական կետերի վրա հարձակվելու համար»,- ասվում է հոդվածում։
«Վիկինգը» կարելի է անվանել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հիմնական վտանգ՝ իր բնութագրերով, նշում են հոդվածի հեղինակները։ Այսպիսով, այն ռուսական միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգի վերջին սերունդն է։ «Վիկինգը» զգալիորեն բարելավել է իր հնարավորությունները՝ համեմատած հին «Բուկ» համակարգերի հետ: Մեկ համալիր «Բուկ-Մ3»-ը կարող է ցանկացած անկյունից միաժամանակ խոցել մինչև 36 տարբեր թիրախ։ Համալիրն ունակ է ցանկացած տեսակի օդային թիրախներ ոչնչացնել 2,5 կիլոմետրից 70 կիլոմետր հեռավորության վրա՝ վայրկյանում 3000 մետր արագությամբ 15 մետրից 35 կիլոմետր բարձրության վրա։