Ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման և հակասություններ առաջացրել համացանցում։ Համապատասխան տեսանյութով նա կիսվել է Instagram-ի իր էջում։
Տեսանյութում 73-ամյա հայտնին նկարահանվել է սպիտակ տաբատով, տոպով և վերնաշապիկով։ Նա իր տեսքն ամբողջացրել է սև և սպիտակ գլխարկով, հսկայական մատանիներով և արևային ակնոցներով։ Բացի այդ, կադրերում երևում է, որ արտիստի դեմքին շպար չկա։
Որոշ երկրպագուներ քննադատել են Պուգաչովայի արտաքինը։ «Դու շատ վատ տեսք ունես», «Լավ տեսք չունի», «Ի՞նչ է արել ինքն իր հետ», «Մումիայի է նման», – գրել են նրանք:
Սակայն, եղել են նաև երկրպագուներ, որոնք աջակցել են երգչուհուն։ «Ահա թե ինչ է նշանակում «գեղեցիկ» ծերանալ՝ միշտ ժպտա և ապրիր խաղաղությամբ», «Քո ժպիտն է, որ մնում է նույնը», «Մեծ կին», «Գեղեցկություն»,- գրել են օգտատերերը։