«Եկատերինբուրգի լիցեյի տնօրենին, ում սաները ԼԳԲՏ պար են կատարել, պետք է աշխատանքից ազատել»,- հայտարարել է շրջանի կրթության նախարարության ղեկավար Յուրի Բիկտուգանովը։
«Ակնհայտ է, որ այս դեպքում մրցույթի կազմակերպիչները պատշաճ ուշադրություն չեն դարձրել, թե երեխաները ինչ են հագցրել, ինչ իմաստներ են փորձում ներդնել իրենց ներկայացման մեջ»,- ասել է նա։
Ցանցում հայտնվել է սկանդալային ելույթի տեսանյութը։ Բիկտուգանովի խոսքով՝ դա ծնողների մոտ «շոկ» է առաջացրել։