ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում մայիսի 28-ին տեղի ունեցավ 4-րդ ՖԲՄԱ կանանց կայծակնային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մարիա Գևորգյանը 1-2-րդ հորիզոնականները կիսեց գրոսմայստեր Անջելյա Ստոյանիվիչի հետ։ Բոլոր երկրորդական արդյունքները հավասար էին, լրացուցիչ արդյունքներով հաղթող ճանաչվեց Մարիա Գևորգյանը։