Եղանակը՝ առաջիկա օրերին
Advertisement 1000 x 90

Եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 1-5-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ, հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 1-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: