Ստամբուլի Բեբեկ լողափում մի զույգ բացօթյա սեքսով է զբաղվել, իսկ նրանց կադրերը վիրուսային կերպով տարածվել են համացանացում։ Թուրքիայում շատերը միջադեպի համար մեղադրել են միգրանտներին: Սակայն, ոստիկանությունն ի վերջո պարզել է, որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են։ Վերջիններս ձերբակալվել են:
«Թուրքական ամենօրյա լուրերում այժմ կրկնվող թեման ամեն ինչ փախստականների/միգրանտների վրա բարդելն է»,- Twitter-ում գրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն` հրապարակելով համապատասխան տեսանյութը: