
Լուսանկարիչները հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա սիրելիին՝ Փիթ Դևիդսոնին լուսանկարել են Լոնդոնի Comme des Garçons ոսկերչական խանութում, հայտնում է Daily Mail-ը։
Աստղային զույգի երկրպագուները նկատել են, որ Քարդաշյանը վաճառողի հետ մատանիներ է ընտրում վաճառասեղանի մոտ։ Ընդ որում, հեռուստաաստղը միայն զարդեր է նայել, բայց չի փորձել։ Երկրպագուները ենթադրում են, որ սա կարող է Քարդաշյանի և Դևիդսոնի նշանադրությանի մասին նշան լինել:
«Եթե ամուսնանա նրա հետ, ես պարզապես չեմ դիմանա», «Վախենում եմ պատկերացնել, թե ինչպես կդասավորվի Քիմի և Փիթի նշանադրությունը»,- նշել են երկրպագուները։