
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մուրմանսկից Խալիտովների բազմանդամ ընտանիքի հետ զրույցում խոստացել է այցելել քաղաք թոշակի անցնելուց հետո կամ ավելի վաղ։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհակալ եմ հրավերի համար, ես անպայման դա նկատի կունենամ, երբ թոշակի անցնեմ, միգուցե ավելի շուտ ստացվի»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ պատասխանելով թոշակի անցնելուց հետո Մուրմանսկ այցելելու հրավերին։