Մոնղոլ կոնտորսիոնիստուհին, որը սովորել է տեղավորվել շշում, հյուրախաղերի է ժամանել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդել է Daily Record հրատարակությունը:
Օդկա անունով 22-ամյա մարմնամարզուհու ելույթը բաղկացած էր երկու մասից: Նախ աղջիկը երեքտակվել է և մտել նեղ բերանով մի մեծ անոթի մեջ: Այնուհետև նա դուրս է եկել այդտեղից, կանգնել ձեռքերի վրա, ոտքերով վերցրել աղեղը և դրանով անվրեպ նետահարել թիրախը:
Օդկան պատմել է որ որոշել է կոնտորսիայով զբաղվել 11 տարեկանում: Նա դպրոցական պարապմունքներից հետո շաբաթը վեց օր մարզվել է իր մորաքրոջ ղեկավարությամբ, որն այդ գործի վարպետ է: «Այժմ նա 35 տարեկան է, բայց դեռ կարողանում է մտնել շիշը»,- ասում է աղջիկը: