
Այսօր՝ հունիսի 2-ին սկսվում է թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորության տոնախմբությունը․ այն հաջորդվելու է Trooping the Colour շքերթով և ռազմական բեմականացված ներկայացմամբ։
Որպես տոնախմբության բացում` թագուհին արդեն ստացել է իր առաջին նվերը, որի լուսանկարը տարածվել է համացանցում։ Թագավորական ընտանիքը նվիրել է նոր դիմանկար, որտեղ Եղիսաբեթ 2-րդը նստած է Վինձորի ամրոցի աշտարակի դիմաց։