Շատ տղամարդիկ իրենց մյուսներից ավելի առողջ են համարում եւ խուսափում են սովորական հետազոտություններից. Հարցում
Advertisement 1000 x 90

Շատ տղամարդիկ իրենց մյուսներից ավելի առողջ են համարում եւ խուսափում են սովորական հետազոտություններից. Հարցում

Նոր հարցումը ցույց է տվել, որ ամերիկացի շատ տղամարդիկ իրենց մյուսներից ավելի առողջ են համարում եւ խուսափում են սովորական ամենամյա զննումներից, թեեւ տարեկան ստուգումը կարող է առողջական խնդիրները վաղ փուլերում հայտնաբերել, գրում է UPI-ն։

Մայիսին Orlando Health-ի պատվերով Harris Poll-ի կողմից 18 եւ ավելի տարեկան մոտ 900 ամերիկացի տղամարդկանց շրջանում անցկացված առցանց հարցումը ցույց է տվել, որ տղամարդկանց 65 տոկոսն իրեն ավելի առողջ է համարում, քան մյուսները, իսկ 33 տոկոսը տարեկան բժշկական զննումն անհրաժեշտ չի համարում։

«Նույնիսկ եթե կարծում եք, որ առողջ եք եւ որեւէ ախտանիշ չեք զգում, կարող են զարգանալ խնդիրներ, որոնք հաճախ աննկատ են մնում եւ կարող են վտանգավոր լինել կյանքի համար»,- ասել է Orlando Health Physician Associates-ից ընտանեկան բժշկության մասնագետ, բժիշկ Թոմաս Քելլին: «Դրանց թվում են արյան բարձր ճնշումը, որը կարող է դանդաղ գործողության ռումբ լինել սրտի կաթվածի կամ ինսուլտի համար, ինչպես նաեւ՝ հաստ աղիքի քաղցկեղը»:

Քելլիի խոսքով՝ վախը այն հիմնական պատճառներից մեկն է, որի համար տղամարդը բժշկի չի դիմում։

Հարցված 5 տղամարդկանցից գրեթե 2-ը (38 տոկոս) խոստովանել է, որ հակված է ավելի շատ ուշադրություն դարձնել իր ընտանի կենդանու, քան իր առողջությանը, ինչը չի զարմացնում մասնագետին։

«Տղամարդիկ հակված են իրենց առողջությունը դնել վերջին տեղում՝ իրենց ընտանիքից եւ, կարծես թե, նույնիսկ իրենց շան կամ կատվից հետո»,- ասել է նա: «Բայց ընտանիքի մյուս անդամների մասին հոգ տանելու համար նախ պետք է հոգ տանել ձեր մասին, եւ դա ներառում է տարեկան այցելությունը ձեր բուժող բժշկին»:

news.am