Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Գերմանիայում՝ Բոնում, համերգի ընթացքում համբուրել է ուկրաինական դրոշը, հայտնում է Express-ը։
Այլիշն իր եվրոպական շրջագայությունից առաջ ակուստիկ համերգ է ունեցել «Տելեկոմ Ֆորում» հարթակում՝ նախատեսված 1900 հանդիսատեսի համար։ Համերգը մեկ ժամից պակաս է տեւել, երգչուհուն նվագակցել է նրա եղբայրը՝ Ֆինեասը։
Դրոշի հետ կապված մանիպուլիացիաներից հետո Այլիշը կատարել է «Happier Than Ever» երգը՝ ելույթի ընթացքում վերջինը։
Հայտնի է նաեւ, որ Այլիշը ստիպված է եղել ընդհատել համերգը, երբ երգերից մեկի կատարման ընթացքում առաջին շարքում նստած երկրպագուն կորցրել է գիտակցությունը։ Այլիշը հրավիրել է հարթակի աշխատակիցներին ու երկրպագուներին խնդրել խորը շնչել ու ջուր խմել։