«Գուցե բնապահպանության նախարարին դիմենք». ՀՀԿ-ն հակադարձում է Հովիկ Աբրահամյանին. 1in.am
Advertisement 1000 x 90

«Գուցե բնապահպանության նախարարին դիմենք». ՀՀԿ-ն հակադարձում է Հովիկ Աբրահամյանին. 1in.am

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքել է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը՝ նշելով. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները մինչև ոչնչանալը հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեգնեց Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նայած՝ ով ինչպես է ընկալում, համենայնդեպս, ես լուրջ պետք է կարդամ և ընկալեմ այդ լուրջ մտքերը»:

Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը՝ ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Գուցե մեր բնապահպանության նախարարին դիմենք, որ դրա դեմն առնի, որպեսզի Ճապոնիայից յուրահատուկ ֆիլտրացիաներ տեղափոխենք: Վաղը մեկնում եմ Ճապոնիա, այդ մասին խոստանում եմ խոսել, որ հատուկ ֆիլտրեր տեղափոխեն, որպեսզի մաքուր ջրեր մտնեն մայր հունի մեջ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: