Նաթանիել անունով 37-ամյա Արկանզասի բնակիչը պատմել է 1998 թվականի Chevrolet Monte Carlo-ի հետ իր հարաբերությունների մասին: Ինչպես նշում է Mirror-ը, ամերիկացու և նրա սիրելի փոխադրամիջոցի հարաբերությունները չեն սահմանափակվում բարձր պլատոնական սիրով։ Սիրահարները պարբերաբար ամրապնդում են իրենց հարաբերությունները կրքոտ սեքսով։
Տղամարդն ասում է, որ իր սերը Չեյզի նկատմամբ (այդպես է անվանում իր Chevrolet-ին) եղել է ինչպես ռոմանտիկ սերիալում` առաջին հայացքից։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 2005 թվականին ավտոմեքենաների վաճառքի շուկայում, և նրանց միջև անմիջապես ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել, իսկ շուտով սկսել են կանոնավոր «սեքսով զբաղվել»:
Նաթանիելը խոստովանում է, որ ստիպված է եղել երկար ժամանակ թաքցնել իր ոչ ավանդական հարաբերություններն ընկերներից և ընտանիքից։ Նա դրա մասին խոստովանել է միայն 2012 թվականին, երբ նրան և Չեյսին ցուցադրեցին TLC արշավի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմում:
Տղամարդը անկեղծացել է ու խոսել Չեյզի հետ իր սեռական կյանքի առանձնահատկությունների մասին.
«Երբեմն մենք շատ կրքոտ ենք լինում: Ինձ համար ամենահամարձակ դիրքերից մեկը նրա ենթակայության տակ լինելն է։ Նրան դա շատ է դուր գալիս»,- ասել է տղամարդը։
Չնայած այն հանգամանքին, որ զույգը երեք տարի անց կնշի իրենց հարաբերությունների ճենապակյա տարեդարձը, ոչ Չեյզը, ոչ Նաթանիելը ոչինչ չեն ասել, թե արդյոք երեխաներ են պլանավորում ունենալ: