Երգչուհի Սվետլանա Լոբոդան արդեն երեք ամիս է, ինչ ապրում է Եվրոպայում, որտեղից, իբր, օգնում է ուկրաինացի փախստականներին։ Այս ամբողջ ընթացքում նա համերգներ չի տվել, սակայն վերջերս անսպասելիորեն հայտնվել է երեւանյան մասնավոր կորպորատիվ երեկույթին։ Աստղը շտապել է բացատրել, թե ինչու է գնացել հանդիսատեսին ուրախացնելու։
Երգչուհին սոցիալական ցանցերում անընդհատ կիսվում է Ուկրաինայի ճակատագրի մասին իր զգացմունքներով։ Ճիշտ է, աստղը հրաժարվել է ապրել Կիեւում, եւ այժմ որոշել է վերսկսել համերգային գործունեությունն իր երկրից հեռու, որտեղ, ի դեպ, այնքան էլ ուրախ չեն նրան տեսնելով։ Միաժամանակ Լոբոդան ասել է, որ ելույթներից վաստակած հոնորարները կուղարկի իր հայրենակիցներին։
«Ելույթներս սկսելը բարդ որոշումներից մեկն էր: Երեք ամիս է, ինչ համերգ չեմ տվել։ Այսօր որոշել եմ վերսկսել համերգային գործունեությունը, անել այն, ինչ անում եմ լավագույնս։ Սա ինձ հնարավորություն կտա շարունակել օգնել իմ երկրին, իմ հայրենի քաղաքին»,- գրել է երգչուհին իր Telegram ալիքում։