Էլթոն Ջոնը պարզաբանել է, թե ինչու է տեղաշարժվում հաշմանդամի սայլակով
Advertisement 1000 x 90

Էլթոն Ջոնը պարզաբանել է, թե ինչու է տեղաշարժվում հաշմանդամի սայլակով

Օրերս պապարացիներն Էլթոն Ջոնին լուսանկարել էին՝ հաշմանդամի սայլակը նստած։ Երաժիշտը վերադառնում էր Եղիսաբեթ Երկրորդի պատվին հոբելյանական համերգի ձայնագրությունից, եւ լրագրողները նրան նկատել էին Լայպցիգի օդանավակայանում։

Հրապարակված կադրերը լրջորեն վախեցրել էին երկրպագուներին, այդ պատճառով Էլթոն Ջոնը որոշել է մեկնաբանել դրանք։ Նա Ինստագրամում լուսանկար է հրապարակել, որն արվել է բեմում։ Մեկնաբանություններում երաժիշտը հայտնել է, որ երկրպագուներն անհանգստանալու առիթ չունեն․ ամեն ինչ կարգին է, պարզապես այդ գիշեր նա շատ է հոգնել։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներիս, որ նրանք հետաքրքրվում են իմ ինքնազգացողությամբ։ Ես առողջ եմ, նախկինի նման համերգներ եմ ունենում, նվագում եմ եւ երգում ամբողջ ուժով։ Ամեն երեկո ամբողջ ուժով աշխատում եմ։ 2,5 ժամ տեւած շոուից հետո մենք գնացինք Լայպցիգի օդանավակայան եւ տեսանք, որ շենքի մի մասը փակ է։ Մինչեւ օդանավ հասնելը շատ հեռու էր, այդ պատճառով իմ թիմն ինձ համար սայլակ գտավ, որ ես կարողանամ հանգստանալ։ Այսքանը»,- հայտնել է նա։

news.am