Ինչու արքայազն Հարին երբեք չի ընդունի Կամիլա Փարքեր-Բոուլզին
Advertisement 1000 x 90

Ինչու արքայազն Հարին երբեք չի ընդունի Կամիլա Փարքեր-Բոուլզին

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլն արդեն Մեծ Բրիտանիայում են երկու երեխաների հետ։ Արքայական ընտանիքի երկրպագուները լուրջ ապրումներ ունեն, թե ինչով կավարտվի նրանց այցը հարազատներին։ Եվ ամենաշատն անհանգստանում է Կալիմա Փարթեր Բոուլզը։ Հարին եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ կարող է ընկերական հարաբերություններ պահպանել, սակայն տանել չի կարողանում հոր կնոջը։

Այս մասին լրագրողներին հայտնել են ինսայդերները։ Այն մասին, որ Հարին եւ Կամիլան լավագույն հարաբերությունները չունեն, բոլորը գիտեին վաղուց, սակայն իրավիճակը լրջորեն սրվել է այս տարվա փետրվարին, երբ Եղիաբեթ Երկորդը բրիտանացիներին կոչ է արել Փարքեր-Բոուլզին թագուհի կոնսորտ անվանել, երբ Չարզլը կզբաղեցնի գահը։

«Չարլզը տարիներ շարունակ արել է ամեն ինչ՝ Կամիլայի հանրային իմիջը լավացնելու համար։ Կամիլան վերջին 16 տարիների ընթացքում անդադար աշխատել է, որ բրիտանացիներն իրեն ընդունեն արքայադուստր Դիանայի հետ կապված ողբերգական պատմությունից հետո»,- նշել է ինսայդերը՝ հավելելով, որ ամուսններին, ամեն դեպքում, հաջողվել է բարձրացնել Քորնուոլի դքսուհու վարկանիշը։

«Բայց ոչ Հարիի դեպքում։ Նա երբեք չի կարողանա սիրել կամ ընդունել Կամիլային, քանի որ հիշում է, որ հենց իր մայրը՝ Դիանան, պետք է թագուհի կոնսորտ դառնար, իսկ Կամիլան առհավետ կմնա կինը, որը դարձել է նրանց բաժանման պատճառը»,- հավելել է ինսայդերը։

news.am