Հեռուստահաղոդրավարուհի Թինա Կանդելակին իր տելեգրամյան ալիքում աջակցել է Ջոնի Դեփին․ հոլիվուդյան դերասանը հաղթել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատական վեճը։
«Սպասում ենք բոլորի ներողություններին, ովքեր չեղարկել էին դերասանին»,- գրել է հեռուստահաղորդավարուհին՝ ներկայացնելով դատական նիստի արդյունքները։
Մի քանի օր առաջ՝ նախկին ամուսինների գործով դատական նիստերից մեկից հետո, Կանդելակին իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել, որում Դեփն իրեն բնորոշ ձեւով շփվում էր դատարանի ներկայացուցիչների հետ։ Լրագրողը Դեփին եւ Հերդին «իսկական միստեր եւ միսիս Սմիթ» էր անվանել։