
Չնայած մթերքների համեստ ցուցակին, տվյալ սննդակարգը հավասարակշռված է իր վիտամինահանքանյութային կազմով, ինչի շնորհիվ կարելի է դրան հնարավորինս երկար հետեւել: Առանձնահատուկ քաղց չի առաջացնում: Կարելի է սննդակարգը թեթեւակիորեն բազմազան դարձնել. Խաշած ձվի փոխարեն ձվածեղ պատրաստել (բայց առանց յուղի), իսկ մսի փոխարեն ձուկ կամ թռչնամիս պատրաստել, երբեմն` ծովախեցգետիններ կամ լյարդ:
Նախաճաշ
2 բաժակ սուրճ կամ թեյ, 2 կտոր հաց, 2 թերխաշ ձու, 3 լոլիկ:
Ճաշ
250 գ առանց յուղի տապակած միս (գրիլի մեջ), կանաչ բանջարեղեն, խնձոր:
Հետճաշիկ
Սուրճ, երկու բիսկվիտ:
Ընթրիք
Նախաճաշի նման: