21-ամյա ամերիկացին ոչնչացրել է ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ հնագույն իրեր
Advertisement 1000 x 90

21-ամյա ամերիկացին ոչնչացրել է ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ հնագույն իրեր

Հայտնի է դարձել, որ Դալլասի 21-ամյա բնակիչ Բրայան Էրնանդեսը փակվելուց քիչ առաջ բարձրացել է քաղաքային արվեստի թանգարան և սկսել ոչնչացնել ցուցանմուշները։ Աթոռով երիտասարդը կոտրել է ապակե պատյանները, որոնց մեջ հին հունական արտեֆակտներ են եղել։

Ընդհանուր առմամբ, Էրնանդեսը ոչնչացրել է 5 միլիոն դոլարի ցուցանմուշներ, և դա վնասի մոտավոր չափն է: Նրա ձեռքի տակ ընկել է հնաոճ ամֆորան (մ.թ.ա. 450թ.) և կադոյի հնդկացիների կերամիկական շիշը։ Օրինախախտը չի դիմադրել և չի հերքել իր մեղքը բերման ենթարկվելիս։ Նա ոստիկաններին պատմել է, որ զայրացած է եղել ընկերուհու վրա և այդպիսով որոշել է թափել իր զայրույթը։ Ընդ որում, նրա ընկերուհին չի աշխատում թանգարանում եւ ընդհանրապես կապ չունի դրա հետ։

Թանգարանի ներկայացուցիչները հաստատել են, որ Էրնանդեսի հարձակումից հետո ոչինչ չի պակասել. «Մարդն ակնհայտորեն զայրացած է դա արել, նա որևէ բան գողանալու մտադրություն չի ունեցել»։ Այժմ տղային մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար:

lurer.com



Նման նյութեր