Շարմազանովի հորդորը՝ Հովիկ Աբրահամյանին. news.am
Advertisement 1000 x 90

Շարմազանովի հորդորը՝ Հովիկ Աբրահամյանին. news.am

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի  ֆեյսբուքյան գրառմանը:

«Կարդացի պարոն Աբարահամյանի գրառումը, լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական: Հատկապես առվակների ինքնազոհությունը հանուն մի երկու բնակավայրերի փրկության` «սպանիչ» էր: Հաստատ գիտեք, որ առվակներից բացի բնության մեջ  կան նաեւ ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք  դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,-ասել է Շարմազանովը: