
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է անգլիական ակումբի խաղի մասին: Ըստ Ֆերդինանդի՝ մանչեսթերյան ակումբը վերագտել է իր խաղը և ծանր մեկնարկից հետո կարողացել է կարգավորել կադրային խնդիրները:
Ֆերդինանդը հատկապես կարևորել է ակումբի նորեկների կայուն խաղը: Ըստ ֆուտբոլիստի՝ Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը կարող են իրենց խաղով վճռորոշ դեր ունենալ մանչեսթերյան ակումբում:
«Առաջնահերթ շեշտը պետք է դնել Իբրահիմովիչի, Պոգբայի և Մխիթարյանի վրա: Իբրահիմովիչը ցուցադրում է իր որակները, Մխիթարյանը գնալով ավելի է բացվում և ցուցադրում է՝ ինչի է ընդունակ իրականում:
Եթե այս ֆուտբոլիստները կայուն խաղան, ակումբը կլինի լավագույն քառյակում»,- ասել է Ֆերդինանդը:
Սիրարփի Աղաբաբյան