Ինչպե՞ս ազատվել հոգնածությունից եւ բարձրացնել կենսական էներգիան
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ազատվել հոգնածությունից եւ բարձրացնել կենսական էներգիան

Մեր օրերում հոգնածություն ունի գրեթե յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից եւ առողջական վիճակից, SOLENKA.INFO պարբերականին ասել է թերապեւտ Վիկտոր Բորիսովը։

Մասնագետի խոսքով՝ հոգնածության, քնկոտության եւ ուժերի սպառման հիմնական պատճառներն են.

  1. Սթրեսը։ Ցանկացած սթրեսային իրավիճակ մարդուց ուժ է խլում եւ հյուծում օրգանիզմը։ Սթրեսի դեպքում, մանավանդ եթե այն երկարատեւ է, առաջ է գալիս կորտիզոլ հորմոնը, որը կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։
  2. Վատ քնելը։ Վատորակ գիշերային հանգիստը հանգեցնում է հոգնածության։ Բժիշկը հիշեցրել է, որ մելատոնին քնի հորմոնը առաջանում է մթության մեջ, ժամը 23.00-ից 03.00-ի ընթացքում։ Ուստի, հենց այդ ժամանակ էլ պետք է լինի քնի խոր փուլը։
  3. Ֆիզիկական անբավարար ակտիվությունը։
  4. Ինսուլինակայունությունը։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է առաջ բերել ոչ միայն մի շարք լուրջ հիվանդություններ, այլեւ հոգնածություն, թուլություն եւ օրգանիզմի ժամանակից շուտ ծերացում։
  5. К1, К2 եւ D3 վիտամինների անբավարարություն։
  6. Քրոնիկական հոգնածության ախտանշան։ Ամենից հաճախ այն առաջանում է օրգանիզմում տեղի ունեցող բորբոքային պրոցեսների եւ այս կամ այն հանքանյութի, հատկապես կալիումի եւ մագնիումի անբավարարության ֆոնին։
  7. Բորելիոզ (Լայմի հիվանդություն)։ Սա բակտերիալ հիվանդություն է, որի հարուցիչներն ամենից հաճախ տզերն են։ Եթե մարդուն երբեւէ տիզ է կծել, մասնագետը խորհուրդ է տալիս արյան անալիզ հանձնել՝ բորելների ստուգման համար։

Թերապեւտը մի քանի խորհուրդներ է տվել, որոնք կօգնեն ազատվել հոգնածությունից եւ նպաստել կենսական էներգիայի բարձրացմանը.

  • օգտագործեք մթերքներ, որոնք հարուստ են В խմբի վիտամիններով, ինչպես նաեւ К1, К2 եւ D3 վիտամիններով;
  • հետեւեք ինտերվալային քաղցելուն;
  • լիովին հրաժարվեք շաքարից եւ շաքար պարունակող մթերքներից;
  • ավելի շատ կանաչեղեն կերեք;
  • հետեւեք ջուր խմելու ռեժիմին;
  • հետեւեք քնի որակին;
  • ավելի շատ շարժվեք, հաճախ մաքուր օդի դուրս եկեք եւ մի մոռացեք արեւի վաննաներ ընդունելու մասին։

news.am