DocDeti կլինիկաների ցանցի մանկաբույժ Իրինա Լիսենկոն ներկայացրել է, թե ինչպես կարելի է մեղմել մոծակի կծածից առաջացած քորը։
Մասնագետը խորհուրդ է տվել մոծակի խայթոցի տեղում քսել ցինկի քսուք, կալամինի լուծույթ։ «Եթե կծած տեղերը շատ ուժեղ են քոր գալիս, ապա կարելի է 1 տոկոսանոց հիդրոկորտիզոն քսել»,- ասել է բժիշկը «Газета.ру»-ի հետ զրույցում։
Մանկաբույժը խորհուրդ է տվել քսուքն օգտագործել օրը երեք անգամ, մինչեւ որ քորն անցնի։
Լիսենկոյի խոսքով՝ կարող է օգնել նաեւ սննդային սոդայի մածուկը կամ կծած տեղի վրա 20 րոպե թրջոց դնելը։ Քորը կարող է մեղմել նաեւ առաջացած պզուկի վրա 10 վայրկյան սեղմելը։
Մոծակի կծածը չքորելու համար բժիշկը խորհուրդ է տվել սպեղանի փակցնել կամ երկար թեւերով շապիկ հագնել, տեղեկացրել է Москва 24-ը։