Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան հայտնի է ոչ միայն՝ որպես ֆուտբոլիստ, այլև՝ շատ սկանդալային կերպար:
Մարադոնային հաճախ են մեղադրում թմրանյութերի օգտագործման մեջ: Մարադոնան չի ժխտում թմրանյութեր օգտագործելու փաստը: Լեգենդար արգենտինացին նշել է, որ 10 տարուց ավելի չի օգտագործում թմրանյութ և իրեն հրաշալի մարդ կհամարեր, եթե երբևիցե արգելված դեղամիջոցներ չօգտագործեր:
«Կյանքիս մեծագույն սխալն իրագործել եմ «Բարսելոնայում»: Ես ընդամենը 24 տարեկան էի, շատ երիտասարդ և դեռ ոչինչ չէի հասկանում:
Թմրանյութերը սպանում են: Ես ուրախ եմ, որ կարողացա ճիշտ պահին կանգ առնել»,- ասել է Մարադոնան:
Սիրարփի Աղաբաբյան