Եթե Չինաստանը որոշի դադարեցնել հազվագյուտ հողային օգտակար հանածոների մատակարարումը Միացյալ Նահանգներ, ԱՄՆ զինվորականները կմնան առանց զենքի, հայտնում է Fox News-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանը վերահսկում է հանքանյութերի համաշխարհային պաշարների գրեթե 90 տոկոսը, իսկ հենց ԱՄՆ-ում այդ ռեսուրսների արտադրությունն ու արդյունահանումը սահմանափակ է բնապահպանական խիստ օրենսդրության պատճառով:
«Այդ նյութերից պատրաստվում են ամերիկյան F-35 կործանիչներ, M1 Abrams տանկեր, «երկիր-օդ» հրթիռներ: Հազվագյուտ հանքանյութերի Պեկինի մենաշնորհը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- ասվում է հրատարակության մեջ։
Իր հերթին սենատոր Թոմ Քոթոնը զգուշացրել է, որ Պենտագոնի պահուստները կբավականացնեն առավելագույնը մեկ տարի։