Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն եւ մարզիչ Եվգենի Պլյուշչենկոն վերջերս իրեն վատ է զգացել՝ մարզիկը սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Այս մասին հայտնի է դարձել НТВ հեռուստաալիքի «Ты не поверишь!» հաղորդաշարից։
Գեղասահորդը կնոջ՝ Յանա Ռուդկովսկայայի եւ որդիների հետ մասնակցել է նորաձեւության ցուցադրությանը։ Ֆոտոշարքի նկարահանման ժամանակ հյուրերի ուշադրությունը գրավել է նրա անառողջ տեսքը։ Ավելի ուշ մարզիկը որոշել է նստել դեկորացիայի վրա եւ բռնել սիրտը։
Ռուդկովսկայային հաջողվել է ամուսնու համար տաքսի կանչել, որով նա միայնակ է գնացել հիվանդանոց։ Աստղային պրոդյուսերն ինքը չի կարողացել նրան ուղեկցել պատասխանատու իրադարձության պատճառով։ Այնուհետեւ նա ասել, որ Պլյուշչենկոյի հետ ամեն ինչ կարգին է։