Նշվել է չորս պարզ կանոններ արագ քնելու համար
Advertisement 1000 x 90

Նշվել է չորս պարզ կանոններ արագ քնելու համար

Բժիշկ և հեռուստահաղորդավար Մայքլ Մոսլին նշել է չորս պարզ կանոններ, որոնք կօգնեն արագ քնել։ Խոսելով BBC Newscast-ի փոդքասթի հաղորդավարների հետ՝ նա նշել է, որ մարդկանց մեծամասնությունը անտեսում է գիշերը առնվազն յոթից ութ ժամ քնելու խորհուրդը:

Մոսլիի առաջին կանոնը միայն մթության մեջ քնելն է։ Մասնագետը խորհուրդ է տվել ննջասենյակի պատուհաններին մթնեցնող վարագույրներ կախել և անհրաժեշտության դեպքում քնի դիմակ կրել, քանի որ քնկոտություն առաջացնող հորմոններն արտադրվում են միայն մթության մեջ։ «Վաղ լուսաբացն այն է, ինչ արթնացնում է քեզ, ուստի հունիսին մենք ամենաքիչն ենք քնում: Մոտ 25 րոպե պակաս, քան ձմռանը։ Եվ դա տեղի է ունենում առաջին հերթին լույսի ազդեցության պատճառով», – բացատրել է բժիշկը:

Երկրորդ խորհուրդը՝ ունենալ հստակ առօրյա և հավատարիմ մնալ դրան: Մոսլիի խոսքով՝ պետք է միաժամանակ քնել և արթնանալ։ Մեկ այլ կանոն, որին պետք է հետևեն բոլոր նրանք, ովքեր դժվարանում են քնել, 15 րոպեանոց կանոնն է: Բժիշկը բացատրել է. «Եթե պառկելուց հետո 15 րոպեի ընթացքում չես քնում, վեր կաց և ինչ-որ ձանձրալի բան արա, մինչև քեզ քունդ կտանի, և միայն դրանից հետո վերադարձիր քնելու»:

Մոսլին եզրափակել է՝ խորհուրդ տալով երբեք չհանգստանալ անկողնում: Դրանում, նրա կարծիքով, թույլատրելի է միայն քնել և սեքսով զբաղվել։ Սա կօգնի ուղեղին սովորել այն կապել միայն քնի, այլ ոչ թե հանգստի, հեռուստացույց դիտելու կամ տեսախաղեր խաղալու հետ: