Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո վերցրած տևական դադարից հետո վերսկսել է համերգային գործունեությունը։ Հունիսի նա ելույթ է ունեցել Հայաստանում կորպորատիվ երեկույթին, որտեղ հայտարարել է, որ հոնորարի կեսը կտա իր հայրենի Իրպեն քաղաքին։
39-ամյա Լոբոդան, որը նախկինում ակտիվ շրջագայել է Ռուսաստանում, այժմ այնտեղ դարձել է պերսոնա նոն գրատա։ Նրան 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան:
«Չնայած այն հանգամանքին, որ ձեզ մոտ տոն է, իմ երկրում՝ Ուկրաինայում, որտեղ ես ծնվել և մեծացել եմ, այսօր պատերազմ է։ Դրա համար ես երեք ամիս ելույթ չէի ունենում, ոչ մի համերգ չէի տալիս: Այսօրվանից ինքս ինձ համար որոշում կայացրի, որ նորից համերգ կտամ, կշրջագայեմ, նորից ելույթ կունենամ ու կանեմ այն, ինչ անում եմ լավագույնս։ Կօգնեմ իմ քաղաքին՝ Իրպինին:Ամեն համերգից ստացված հոնորարի ուղիղ կեսը կփոխանցեմ իմ քաղաքին օգնելու համար»,- նշել է Լոբոդան: