Նոր հետազոտությունը համոզիչ կապ է հայտնաբերել աղիների բորբոքային հիվանդության (ԱԲՀ) ե դեպրեսիայի միջեւ:
ԱԲՀ-ի թվում են նաեւ Կրոնի հիվանդությունը եւ խոցային կոլիտը: Ֆիզիկական ցավից բացի, որը կարող են առաջացնել այս հիվանդությունները, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդների մոտ դեպրեսիայի զարգացման մեծ ռիսկ կա:
ԱԲՀ-ով մարդիկ ինը անգամ ավելի շատ են հակված դեպրեսիայի զարգացմանը, քան ընդհանուր բնակչությունը, մինչդեռ ԱԲՀ չունեցող նրանց քույրերի ու եղբայրների մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը գրեթե երկու անգամ ավելի մեծ է:
Ընդ որում, դեպրեսիա ունեցող մարդիկ մոտ երկու անգամ ավելի հաճախ են ԱԲՀ ունեցել, իսկ առանց դեպրեսիայի նրանց քույրերն ու եղբայրներն ավելի քան 1.5 անգամ ավելի հաճախ են ԱԲՀ ունեցել, վկայում են Journal of Gastroenterology and Hepatology ամսագրում հրապարակված տվյալները:
«Այս հետազոտությունը ցույց է տալիս կլինիկական համընկնումը երկու հիվանդությունների միջեւ եւ առաջին հետազոտությունն է, որը ուսումնասիրում է ԱԲՀ-ի եւ դեպրեսիայի միջեւ երկկողմանի կապը եղբայրների եւ քույրերի մոտ»,- ասում է հետազոտության համահեղինակ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկ դպրոցի գաստրոէնտերոլոգ, դոկտոր Բինգ Չժանը:
Չժանի խոսքով՝ շրջակա միջավայրի սթրեսները, աղիքային միկրոբիոմը եւ գենետիկան այն բազմաթիվ գործոններից են, որոնք կարող են դեր խաղալ ԱԲՀ-ի եւ դեպրեսիայի միջեւ երկկողմանի կապի մեջ: