Ո՞ր ըմպելիքը կարող է երկարացնել կյանքը
Advertisement 1000 x 90

Ո՞ր ըմպելիքը կարող է երկարացնել կյանքը

Համարվում է, որ բնական եւ առողջարար մթերքներն օգնում են կանխել բազմաթիվ հիվանդություններ եւ նույնիսկ բուժել դրանցից մի քանիսը: Օրինակ, դափնու տերեւները կարող են օգտագործվել շաքարախտի եւ մարսողության խանգարման դեպքում: Իսկ սննդաբան Լորեն Մանաքերն ընդհանրապես հայտարարել է, որ նարնջի բնական հյութը կարող է երկարացնել կյանքը, գրում է Planet Today-ը:

Բժշկի խոսքով՝ երկարակեցությանը նպաստում է միայն բնական ըմպելիքը՝ առանց քիմիական հավելումների ու քաղցրացուցիչների։ Բացի վիտամիններով հարուստ լինելուց, նարնջի հյութը հեսպերիդին է պարունակում: Մանաքերը պարզաբանել է, որ այս միկրոտարրերի ավելցուկն օգնում է սիրտը լավ վիճակում պահել, ինչպես նաեւ օգնում է հեղուկացնել ճարպային կուտակումներն անոթների պատերին։

Սննդաբանը պատմել է, որ ցիտրուսային ըմպելիքի կանոնավոր օգտագործումն օգնում է իջեցնել արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը։ Ավելին, մեկ բաժակ հյութը բարձրացնում է լավ խոլեստերինի մակարդակը:

Բժիշկը նաեւ պատմել է լոլիկի հյութի օգտակար հատկությունների մասին: Նրա խոսքով՝ այս ըմպելիքի կանոնավոր օգտագործումը կնվազեցնի քաղցկեղի առաջացման վտանգը։ Օգտակար եւ հակաբորբոքային հատկություններ լոլիկի հյութին հաղորդում են կարոտինոիդները եւ լիկոպինները:

news.am