Բորիս Ջոնսոնը կշարունակի պաշտոնավարել
Advertisement 1000 x 90

Բորիս Ջոնսոնը կշարունակի պաշտոնավարել

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ Պահպանողական խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է վարչապետի օգտին։

Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իրեն աջակցող կուսակցության ներկայացուցիչների առնվազն կես և մեկ ձայնը, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր։ 148-ը դեմ է քվեարկել, գրում է BBC-ն։

Բորիս Ջոնսոնը խուսափել է պարտությունից, սակայն քվեարկության արդյունքը, քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ քաղաքական վնաս հասցնել նրան։ Այս արդյունքը նույնիսկ հաջողված կարելի է համարել վարչապետի դեմ հանդես եկող պահպանողականների համար՝ նրանք հաղթանակին հավատալու լուրջ պատճառներ չունեին։ Այժմ, ըստ կուսակցական կանոնների, Ջոնսոնը մեկ տարի ապահովագրված է նմանատիպ ընթացակարգից։



Նման նյութեր