Տիեզերքի յոթ օրենքը
Advertisement 1000 x 90

Տիեզերքի յոթ օրենքը

Բոլոր մարդիկ՝ անկախ եկամուտների չափից, ենթարկվում են տիեզերքի օրենքներին։ Երջանիկ եւ ներդաշնակ կյանքով ապրելու համար պետք է հետեւել ու փորձել չխախտել հետեւյալ յոթ օրենքը։

  1. Ունայնության օրենք

Եթե նոր կոշիկ եք ցանկանում գնել, պետք է ազատվել հնից։ Նոր հագուստի կարիք եք զգում, ուրեմն հարկավոր է կարգի բերել զգեստապահարանը։ Հիշեք, եթե չազատվեք հին իրերից, երբեք նորը չեք ունենա։

  1. Շրջապտույտի օրենք

Պատրաստ եղեք տալ այն, ինչ ունեք, որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք։

  1. Երեւակայության օրենք

Ձեր առաջընթացը առաջին հերթին պետք է պատկերացնեք մտքում։ Գրեք ձեր անելիքները մի առանձին թղթի վրա եւ ոչ մեկին ցույց մի տվեք այն։ Պահեք այն գաղտնի մի տեղ եւ երբեմն վերընթերցեք ձեր գրածը։

  1. Ստեղծագործելու օրենք

Մարդը կարող է զարգանալ եւ բարգավաճել միայն իր ստեղծագործ մտքի, ինտուիցիայի եւ երեւակայության շնորհիվ։

  1. Տալու եւ ստանալու օրենք

Եթե ինչ-որ մի բան տալիս եք, այն անպայման վերադառնում է ձեզ։ Ձեր բարի եւ դրական մտքերով, էներգիայով եւ արարքներով կիսվեք նաեւ ուրիշներ հետ։ Ձեր տաղանդը օգտագործեք նաեւ հանուն այլ մարդկանց բարօրության։ Այսպես դուք ձեր կյանքը կրկին բարիքով եք լցնում։

  1. 10%-ի օրենք

Տիեզերքը միշտ վերցնում է ձեր ունեցածի 10%-ը։ Սակայն դուք երբեք չեք իմանա, թե ինչպես տիեզերքը կվերադարձնի ձեզ այդ 10%-ը։ Դա կարող է լինել նոր ընկերոջ, սիրեցյալի եւ առողջության վերականգման ձեւով։

  1. Ներման օրենք

Եթե չեք կարող ներել ընկերներին, ուրեմն չեք կարող ընդունել ձեր հարստությունը։ Եթե ձեր հոգին ատելությամբ է լցված, սերն ու բարությունը տեղ չեն գտնի այնտեղ։ Դուք պետք է ազատվեք բացասական զգացմունքներից, քանի որ դրանք հանգիստ չեն թողնում ձեզ։

news.am