Թվում է, թե նույնիսկ ամենամոլի թերահավատները շուտով կհավատան 41-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 28-ամյա Փիթ Դեւիդսոնի սիրավեպի անկեղծությանը։ Հեռուստաաստղը կատակերգուին ոչ միայն ներկայացրել է իր երեխաներին, այլ նույնիսկ նրանց վստահել է իրեն։ Օրերս Դեւիդսոնին նկարահանել են վեցամյա Սեյնթ Ուեսթի հետ Լոս Անջելեսում զբոսնելիս։ Ըստ ականատեսների Քիմը նրանց հետ չի եղել։
Փիթն ու Սեյնթը միասին հիանալի ժամանակ են անցկացրել. շոումենը տղայի համար գնել է պանամական գլխարկ, այնուհետեւ տարել է սրճարան՝ աղանդեր ուտելու։ Ընդհանուր առմամբ, նա հիանալի է կատարել իր պարտականությունները:
Թե ինչպես է Քանյե Ուեսթն արձագանքել այսն ուրերին, որ որդին ժամանակ է անցկացնում մոր ընկերոջ հետ, անհայտ է, բայց դժվար թե նա ուրախանա։ Նախ, ռեփերն ընդհանրապես չի սիրում Դեւիդսոնին։ Եվ երկրորդ՝ նա դեռ չի կարգավորել նախկին կնոջ հետ երեխաների խնամակալության հարցը։
Քիմի նկատմամբ Փիթի մտադրություններն ավելի քան լուրջ են թվում։ Ըստ լուրերի՝ նա պարանոցին դաջվածք է արել իր եւ երեխաների անունների սկզբնատառերով՝ KNSCP: Աղբյուրները նշում են, որ զույգն արդեն ակտիվորեն մտածում է միասին ապրելու մասին: