Wildberries-ը վճարումների փոփոխություն է կատարել
Advertisement 1000 x 90

Wildberries-ը վճարումների փոփոխություն է կատարել

Wildberries առցանց մանրածախ վաճառողը անցել է ազգային արժույթով հաշվարկների Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ուզբեկստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ, ասվում է ընկերությունում, գրում է ՏԱՍՍ֊ը:

Բելառուսի ձեռներեցները վճարվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանինը՝ տենգեով, Հայաստանինը՝ դրամով, նշել են ընկերությունում։

Նոր ֆինանսական քաղաքականությունը վերաբերում է ինչպես ապրանքներ վաճառողներին, այնպես էլ գործընկեր ապրանքի հանձնման կետերի և տեսակավորման կենտրոնների սեփականատերերին:

Wildberries-ը Ռուսաստանում ամենամեծ առցանց մանրածախ վաճառողն է, որը շուկայում գործում է 2004 թվականից: Ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և այլն։