Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. news.am
Advertisement 1000 x 90

Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. news.am

Կառավարությունը չի մեկնաբանում, թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչու է չեղարկվել վարչապետի եւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը, որը նախատեսված է եղել մայիսի 28–ին, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ բարձրացրած հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ մայիսի 28–ին, ժամը 18։00–ին, նախատեսված է եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը եւ պաշտոնական ընթրիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը, սակայն, վերջին պահին չեղարկվել է՝ առանց բացատրության։

Թե ինչու է չեղարկվել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը, Մուրադ Փափազյանը «Հրապարակ»–ի հետ զրույցում երկու արժանահավատ վարկածի մասին է խոսել։

«Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին։ Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»,- ասել  է Փափազյանը։

news.am



Նման նյութեր