Սննդաբան Մարգարիտա Եվսեեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հայտնել է սննդային ալերգիայից եւ սննդային անհանդուրժողականությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը։ Մասնագետը հիշեցրել է, որ սննդային ալերգիան արտահայտվում է գրեթե ակնթարթորեն, իսկ սննդի նկատմամբ զգայունությունն առավել հաճախ բնութագրվում է ուշացած ռեակցիայով։
Մասնագետի խոսքով՝ սննդային ալերգիայի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը սննդակարգից ալերգեն մթերքը հանելն է։ Բայց դրա համար պետք է հստակ իմանալ, թե կոնկրետ ինչն է առաջացրել ալերգիկ ռեակցիա։ Եվ դա կարող է ժամանակ պահանջել:
Սննդաբանը նշել է, որ սննդային ալերգիայի կամ սննդային զգայունության դեմ պայքարելու լավագույն միջոցը աուտոֆագիայի գործընթաց սկսելն է, այսինքն՝ մարմինը մի վիճակի հասցնելը, երբ նա ազատվում է վնասված սպիտակուցներից։ Մեր մարմնի գոյատեւման այս մեխանիզմը վաղուց է հայտնի։ Երբ աուտոֆագիան չի գործում, բոլոր անպետք սպիտակուցները մնում են մարդու օրգանիզմում, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում։
Եվսեեւայի խոսքով՝ սննդային ալերգիայի դեպքում աուտոֆագիայի արդյունավետ գործողությունը հաստատվել է ուսումնասիրություններով։ Ապացուցված է նաեւ, որ աուտոֆագիան նպաստում է իմունային համակարգի վերականգնմանը, վերակառուցմանը եւ ամրապնդմանը:
Աուտոֆագիայի գործընթացը սկսելու եւ ուժեղացնելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս՝
- անցնել ինտերվալային սովի,
- պարբերաբար օգտագործել կանաչ թեյ,
- սննդակարգին ավելացնել քրքում,
- ակտիվ կենսակերպ վարել եւ զբաղվել սպորտով։