Նորվեգիայի թագավորի դուստրն ամուսնանում է շամանի հետ
Advertisement 1000 x 90

Նորվեգիայի թագավորի դուստրն ամուսնանում է շամանի հետ

Նորվեգիայի արքայադուստր Մարթա-Լուիզան որոշել է ամուսնանալ շամանի հետ։ Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի դուստրն ու աֆրոամերիկացի Դուրեք Վերետը պաշտոնապես նշանադրվել են։

50-ամյա Մարթա-Լուիզան գահի համար հերթում չորրորդն է։ Մինչ այս նա ամուսնացած է եղել գրող Արի Բենի հետ։ Դուրեքը եւս բավական հագեցած կենսագրություն ունի․ նա իրեն շաման է անվանում։ Նա գումար է վաստակում՝ մասնավոր սեանսներ անցկացնելով եւ առցանց կուրսեր է վաճառում։

Մարթա-Լուիզան եւ Դուրեք Վերետն իրենց սիրավեպի մասին հայտարարել են 2019թ․-ին։ Ըստ լուրերի՝ Մարթա-Լուիզան ապագա ընտրյալի հաճախորդն է եղել։

news.am