Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել Է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում, որը երկար տարիներ ղեկավարել է, հայտնում է «France Info» ռադիոկայանը։
Ռադիոկայանի հաղորդմամբ՝ սա 67-ամյա նախկին նախագահի առաջին պաշտոնական ամուսնությունն է։
Նախորդ սիրելիի՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ նրա հարաբերությունները դադարել են ութ տարի առաջ՝ Գայեի հետ սիրային կապի բացահայտումից հետո:
Օլանդը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017թթ․։ Ելիսեյան պալատում նրան փոխարինել Է Էմանուել Մակրոնը։
Օլանդը չորս երեխա ունի, որոնք ծնվել են Սոցիալիստական կուսակցությունում նրա համակրի՝ Սեգոլեն Ռուայալի հետ հարաբերությունների ընթացքում․ զույգն ամուսնացած չի եղել։