Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը, պարզվել է, ազգությամբ հայ Գերմանիայի 29-ամյա քաղաքացի է, հայտնում է РИА Новости-ն՝ ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով։
Չորեքշաբթի առավոտյան Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։ Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը ձերբակալել և հարցաքննում է հանցագործին։
«Վարորդը Tauentzienstrasse-ով մխրճվել է նախ մի խումբ մարդկանց մեջ, այնուհետև խանութի ցուցափեղկի մեջ։ Նրան բերման են ենթարկել։ Վերջինս Բեռլինում բնակվող 29-ամյա հայազգի գերմանացի է»,֊ ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։