Ամերիկացիների 53 տոկոսը լավատեսորեն է տրամադրված Թրամփի նախագահության հարցում
Advertisement 1000 x 90

Ամերիկացիների 53 տոկոսը լավատեսորեն է տրամադրված Թրամփի նախագահության հարցում

ԱՄՆ-ում հարցված ընտրողների շուրջ մեկ երրորդը կամ 36 տոկոսը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետության վատ ղեկավար կլինի: Այդ մասին ասված է Թրամփի աշխատանքի առաջին շաբաթվա արդյունքների վերաբերյալ Քվինիփեկյան համալսարանի (Քոննեքթիքութի նահանգ) Quinnipiac University Poll հարցումների ազգային կենտրոնի հետազոտության հրապարակված նյութերում:

«Թրամփը գերազանց նախագահ կլինի, կարծում է ընտրողների 18 տոկոսը, 25 տոկոսն այն կարծիքին է, որ նա լավ նախագահ կլինի, 16 տոկոսը նշել է, որ նա այնքան էլ լավ նախագահ չի լինի, և 36 տոկոսը համարել է, որ Թրամփի վատ նախագահ կլինի»,-ասված է հարցման նյութերում:

Դրա հետ մեկտեղ հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 53 տոկոսը «լավատեսորեն» է տրամադրված Թրամփի չորսամյա նախագահության հարցում: 50 տոկոսը գտնում է, որ Թրամփը նախկին նախագահ Բարաք Օբամայից վատը կլինի, 37 տոկոսը համարել է, որ Թրամփն ավելի լավը կլինի, քան Օբաման:

Քվինիփեքյան համալսարանի անկախ հարցումը (Quinnipiac University Poll) Կոլորադոյի, Քոննեքթիքութի, Ֆլորիդայի, Այովայի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Օհայոյի, Փենսիլվանիայի, Վիրջինիայի նահանգների և ամբողջ երկրի բնակիչների կանոնավոր տվյալներ է ներկայացնում քաղաքական մրցարշավների, համերկրային և ազգային ընտրությունների, ինչպես նաև կրթության, հարկերի, տրանսպորտի, մունիցիպալ ծառայությունների աշխատանքի և շրջակա միջավայրի բնագավառում սոցիալական հարցերի վերաբերյալ: Քվինիփեքյան համալսարանի հարցման տվյալներն օգտագործում են այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են՝ The New York Times-ը, The Washington Post-ը, USA Today-ը, The Wall Street Journal-ը և հեռուստաալիքները, ասված է հարցման կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: