Այրոց առաջացնող անսպասելի մթերքը
Advertisement 1000 x 90

Այրոց առաջացնող անսպասելի մթերքը

Սպիտակ փափուկ հացի չափից ավելի շատ օգտագործումը կարող է այրոց առաջացնել, Москва 24-ին ասել է բժիկ-սննդաբան, նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցեւը։

Սննդաբանը նշել է, որ սպիտակ փափուկ հացի կամ քաղցր բուլկիների չափից ավելի շատ օգտագործումը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, ինչը կարող է հանգեցնել այրոցի անգամ ռեֆլյուքսային հիվանդություն չունեցող առողջ մարդու մոտ, ուստի նա խորհուրդ է տվել չչարաշահել դրանք։

«Եթե հացն օգտագործեք ոչ մեծ քանակությամբ եւ եթե մի փոքր չորացնեք, ապա այդ դեպքում այրոցի առաջացման հավանականությունն ավելի փոքր կլինի։ Սպիտակ փափուկ հացը անհամեմատ ավելի շատ է բարձրացնում թթվայնությունը, քան չորացրածը»,- ասել է սննդաբանը։

Բացի այդ, առողջ մարդու մոտ այրոց կարող է առաջացնել նաեւ ճարպոտ եւ տապակած մթերքների չափից ավելի շատ օգտագործումը, նշել է Արզամասցեւը։

«Եթե ճարպոտ տապակած միս օգտագործվի, օրինակ՝ տապակած խոզի միս, ապա այն մարդկանց մոտ, որոնք երբեք այրոց չեն ունեցել, դա կարող է առաջանալ հենց նման մթերքների պատճառով»,- ասել է փորձագետը։

Եթե մարդը գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդություն ունի կամ բարձր է ստամոքսի թթվայնությունը, նրա մոտ այրոց կարող է առաջանալ ոչ միայն սպիտակ հացից եւ տապակած մթերքներից»։

«Այրոց կարող են առաջացնել նաեւ ցիտրուսները, սոխը, սխտորը եւ ցանկացած սուր սնունդ, ինչպես նաեւ ալկոհոլը, սուրճն ու շոկոլադը։ Իսկ եթե ստամոքսի թթվայնությունը բարձր չէ եւ ըստ էության ռեֆլյուքսի, այսինքն՝ կերակրափողում թթվի հայտնվելու նշաններ չկան, ապա այդ մթերքները այրոց չեն առաջացնի»,- ավելացրել է նա։

news.am