Արյդո՞ք լավատեսությունը կապված է կյանքի տեւողության հետ
Advertisement 1000 x 90

Արյդո՞ք լավատեսությունը կապված է կյանքի տեւողության հետ

American Geriatrics Society ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ լավատեսության բարձր մակարդակը կապված է կյանքի ավելի  երկար տեւողության եւ մինչեւ 90 տարի ապրելու ավելի մեծ հավանականության հետ:

Նշվում է, որ նոր հետազոտությանը մասնակցել է տարբեր ռասայական խմբերի պատկանող 159255 կին։

Հետազոտողները պարզել են, որ լավատեսության եւ կյանքի տեւողության միջեւ կապը հայտնաբերվել է բոլոր ռասայական եւ էթնիկ խմբերում, եւ որ ապրելակերպի գործոնները բացատրում են լավատեսության եւ կյանքի տեւողության միջեւ կապի գրեթե մեկ քառորդը:

«Չնայած լավատեսությունն ինքնին կարող է կախված լինել սոցիալական կառուցվածքային գործոններից, մեր արդյունքները վկայում են, որ կյանքի երկարության համար լավատեսության առավելությունները կարող են արտահայտվել ռասայական եւ էթնիկ խմբերում,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Հայամի Կոգան,- Լավատեսությունը կարող է լինել տարբեր խմբերի երկարակեցության համար միջամտության կարեւոր թիրախ լինել»:

news.am