
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը՝ տրված Araratnews-ին։ Հարցազրույցը տեղադրվել է հետևյալ մեկնաբանությամբ՝ «Խոսել ենք բազմաթիվ հետաքրքիր թեմաներից», ապա 2 րոպե անց հեռացվել։ Մեզ են տրամադրել այդ զավեշտալի հրապարակման «սքրին-շոթը»։ Սրանից մի քանի ենթադրություն կարելի է անել․ կա՛մ Փաշինյանն աշխատում է Araratnews-ում ու Արայիկ Հարությունյանից հարցազրույց է վերցրել, հիշել հին ու բարի օրերը, երբ ինքը լրագրող էր, կա՛մ Հարությունյանը կառավարում է Փաշինյանի Ֆեյսբուքյան էջը և այն օգտագործում դիտումներ հավաքելու համար, կա՛մ էլ Արայիկ Հարությունյանը մի քանի էջեր է կառավարում ու Զարեհ Սինանյանի նման ինքն էլ է խճճվում, չի կողմնորոշվում՝ որ էջով ինչ տարածի։