
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի փաստաբանները պարզաբանել են, որ նա կարող է մոռանալ 10 միլիոն դոլարի մասին, որը նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը, նրան պետք է վճարի՝ դատարանի վճռով։ Գլխավոր պայմանը հետեւյալն է՝ դերասանուհին չպետք է վերաքննիչ բողոք ներկայացնի։ Նա մտածելու ժամանակ ունի․ կողմերը մինչեւ հունիսի 24-ը պետք է համաձայնության հասնեն։
Դերասանուհու ներկայացուցիչներն արվելի վաղ հայտարարել էին, որ Էմբերն այդքան գումար չունի եւ չի կարող վճարել փոխհատուցումը։ Ասում են՝ մոտ ժամանակներում դերասանուհին իրեն սնանկ կհայտարարի։
Ի դեպ, Հարդը մասնակիորեն հաղթել է զրպարտության մասին հակընդդեմ հայցը։ Դեփը նրան 2 միլիոն դոլար է պարտք։