Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի՝ բրիտանական Ուեսթմինսթերում գտնվող 8,73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանն առգրավվել է այն բանից հետո, երբ նա չի վճարել հիփոթեքը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դատավորը կարգադրել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատը և թագավորական այգիները, այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար տրամադրված վարկի համար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով՝ վերցնելով 1,3 մլն ֆունտ ստերլինգ վարկ: Բայց քանի որ նա պահանջված վճարումները չի արել, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ ստերլինգի: