Հարսնացուն մեծ գումար է ծախսել Միկի Մաուսի վրա և հյուրերին թողել քաղցած
Advertisement 1000 x 90

Հարսնացուն մեծ գումար է ծախսել Միկի Մաուսի վրա և հյուրերին թողել քաղցած

Հարսնացուն, ով երազում էր հեքիաթային հարսանիքի մասին, այն կազմակերպել է Disney World-ում և ամբողջ գումարը ծախսել Միկի և Մինի Մաուսի հագուստով անիմատորների վրա։ Դրանից հետո նա նույնիսկ հյուրերի սննդի համար գումար չի ունեցել, գրում է Daily Mirror-ը։

Reddit-ի գրառման մեջ 28-ամյա աղջիկն ասել է, որ կարծում է, որ իր հարսանիքը կատարյալ էր, սակայն հյուրերը դժգոհ են մնացել: Դա հաստատել է հարսնացուի մորաքույրը, ով սոցցանցերում գրառում է կատարել իր հիասթափության մասին։ Նրան դուր չի եկել, որ հյուրերը սոված են մնացել և ստիպված են եղել իրենց համար ուտելիք գնել։

Հարսնացուի խոսքով՝ ինքն ու իր ամուսինը Դիսնեյի տիեզերքի մեծ երկրպագուներ են, ուստի նրանց համար կարևոր էր, որ իրենց հետաքրքրությունները արտացոլվեին հարսանիքի ժամանակ։ Սիրահարները պատվիրել են Մինի և Միկի Մաուսի պաշտոնական հարսանիք։ Անիմատորները հանդես են եկել նորապսակների առաջին պարի ժամանակ և կեցվածք ընդունել հարսանեկան լուսանկարներում։ Կես ժամանոց ծրագիրը արժեցել է չորս հազար ֆունտ (ավելի քան 300 հազար ռուբլի):

 



Նման նյութեր