Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտ, Շիրակամուտ և մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական ընտրակարգով վերընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով առավել հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով, որոշում է կայացրել առաջադրվել իր ընտրատարածքում:
«Առաջադրվելու եմ իմ տարածքում՝ Սպիտակում»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո երեկ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Արկադի Համբարձումյանը, ով երեկ վերընտրվեց ՀՀԿ խորհրդի կազմում:
Նշենք, որ մամուլում գրվել էր, որ նա ցանկություն չունի առաջադրվելու, սակայն ՀՀԿ-ում ուզում են ռեյտինգայինով առաջադրել նրա թեկնածությունը, քանի որ ֆինանսական միջոցների տիրապետող թեկնածու է: Նա «Դերժավա-Ս» ՍՊԸ-ի, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է:
Հարցին, թե պատրա՞ստ է մրցակցության, Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե, պատրաստ եմ»: